Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում. «ՀԺ»

09:55, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում. «ՀԺ»

Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքին պատկանող ընկերությունները կրկին հայտնվել են դատարանում: «Հայկական ժամանակ»-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին դիմել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ապրանքային նշանի օգտագործումն արգելելու և կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջով: Պատասխանող կողմերը «Ալեքս հոլդինգ» և «Ա և Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն են:
     Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը, ծանոթանալով «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփրթի Իսթեբլիշմենթ» ընկերություն հայցադիմումին ընդդեմ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Ա և Գ» ՍՊԸ-ի` ապրանքային նշանի օգտագործումն արգելելու և կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջների մասին, որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ և գործի քննությունը նշանակել 2017 թվականի հոկտեմբերի 26-ին:
     «Նեմիրոֆ» ընկերության ներկայացուցիչը դատարանին միջնորդել է հայցի ապահովում կիրառել, որը մասնակի է բավարարվել: «Ալեքս Հոլդինգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ների որոշակի գործողություններն արգելվել են:
     «Նեմիրոֆ» ընկերությանը սեպտեմբերի 8-ին նույն դատարանից պահանջել է պարտավորեցնել «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ներին ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում տրամադրել: Այս հայցը նույնպես ընդունվել է վարույթ և քննում է նույն դատավորը: Գործով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 31-ին:
     Նշենք, որ «Նեմիրոֆ» ընկերությունը հայտնի է օղու արտադրատեսակով, որոնք վաճառվում են նաեւ Հայաստանում:
     Մանրամասները՝ թերթի համարում:

5347 | 0
Facebook