Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խարկովում բիզնեսմենի աղջկա ստեղծած սարսափազդու վթարի տեսագրությունները հայտնվել են համացանցում. թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել

01:45, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Խարկովում բիզնեսմենի աղջկա ստեղծած սարսափազդու վթարի տեսագրությունները հայտնվել են համացանցում. թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել

Ուկրաինայի Խարկով քաղաքում 2 օր առաջ տեղի ունեցած սարսափելի ավտովթարի տեսագրությունները հրապարակվել են համացանցում: Նշենք, որ Lexus ամենագնացի ղեկին գտնվող 20-ամյա աղջիկն՝ Ալյոնա Զայցևան, ով տեղի բիզնեսմեններից մեկի որդեգրյալ դուստրն է, կարմիր լույսի տակով շատ մեծ արագությամբ անցել է ու բախվել VW Touareg-ին:

2 մեքենաների բախման պահը
Ապա Lexus-ը սլացել է հետիոտնային անցումի մոտ կանգնած մարդկանց ամբոխի վրա:
Մահացու վթարը
Այդ ժամանակ մայթին սպասելիս են եղել տասնյակ հետիոտներ, նրանցից 6-ը մահացել է, 5-ը տեղափոխվել է հիվանդանոց, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից մեկը հղի կին է, ում փրկության հույսերը գրեթե զրոյական են:
Մահացու վթարից անմիջապես հետո

     Վթարից անմիջապես հետո դեպքի վայր են հասել սևազգեստ տղամարդիկ՝ ավտոմատներով զինված և շրջապակման մեջ են առել Ալյոնային՝ պաշտպանելով մարդկանց հաշվեհարդարից:
     2 մեքենաների վարորդները չեն վնասվել, կին վարորդը ձերբակալվել է 3 օրով, ինչից հետո կընտրվի նրա խափանման միջոցը: Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանները չեն բացառում, որ նրան երկրից փախցնելու փորձեր կարվեն: Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում:
Ալյոնա Զայցևայի սոցցանցային էջը վթարից կարճ ժամանակ անց հեռացվել է
Ալյոնա Զայցևայի սոցցանցային էջը վթարից կարճ ժամանակ անց հեռացվել է

     Արդեն հայտնի է դարձել, որ Lexus-ի մեջ եղել են նաև աղջկա ընկերուհիները՝ բոլորը հարբած վիճակում: Ալյոնա Զայցևան բազմիցս է հայտնվել ՃՈ ուշադրության կենտրոնում՝ երթևեկության կանոնները խախտելու և արգելակող ազդանշանի տակ մեքենան չկանգնեցնելու համար:

53619 | 2
Facebook