Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

25 տարի առաջ նա աթոռ չի ունեցել նստելու, իսկ այսօր միլիարդատիրոջ մայր է

21:15, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
25 տարի առաջ նա աթոռ չի ունեցել նստելու, իսկ այսօր միլիարդատիրոջ մայր է

Միլիարդատեր Իլոն Մասքի 69-ամյա մայրը՝ Մեյ Մասքը, ժամանակակից մոդելային աշխարհի ամենապահանջված մոդելներից է: Նա նկարահանվում է հանրահայտ ապրանքանիշների գովազդներում, հաջողակ սննդաբան է և դասախոսություններով ելույթ է ունենում ամբողջ աշխարհում: Սակայն կինը խոստովանում է, որ իր գլխավոր հպարտությունն ու ձեռքբերումն իր երեխաներն են:

Մեյ Մասքը՝ երեխաների հետ
Մեյ Մասքը՝ երեխաների հետ

Նա 3 երեխաների մայր է և 10 թոռների տատիկ: Նրա կրտսեր որդին՝ Քիմբալն, ունի ռեստորանների ցանց՝ The Kitchen-ը: Իլոնը մոլորակի ամենահայտնի մարդկանցից մեկն է՝ PayPal-ի, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիրը: Իսկ դուստրը հոլիվուդյան ֆիլմերի ռեժիսոր ու պրոդյուսեր է:

Մեյ Մասքը՝ երեխաների հետ
Մեյ Մասքը՝ երեխաների հետ

Մեյ Մասքը մոդելի կարիերան սկսել է 15 տարեկանից, դրան զուգահեռ՝ սովորել ՀԱՀ-ում՝ Պրետորիայի համալսարանում, որտեղ էլ հանդիպել է ամուսնուն՝ Էրոլ Մասքին:

«Ես ստիպված եմ եղել լավ սովորել, որ ապացուցեմ, որ խելացի եմ, այլապես բոլոր մոդելներին հիմարիկների տեղ են դնում»,- հիշում է Մեյը: Նա սովորություն է ձեռք բերել իր հետ միշտ գրքեր ման տալ ու կարդալ առաջին իսկ հնարավորության դեպքում:

Մեյ Մասք
Մեյ Մասք

1989-ին Մեյն ամուսնալուծվել է ու երեխաների հետ տեղափոխվել Կանադա: Միաժամանակ գործի է ընդունվել 5 աշխատավայրում, մոդելային դասընթացներ է վարել, առողջ սննդի վարպետության դասեր տվել, որպես սննդաբան աշխատել Տորոնտոյի համալսարանում:

Երեխաները նույնպես չեն ծուլացել: Տոսկան աշխատել է խանութում, Իլոնին մայրը տեղավորել է աշխատանքի Microsoft-ում, որտեղ աշխատելիս է եղել նրա ծանոթը: Մեյը հույս է ունեցել, որ երեխաներն աշխատանքի կանցնեն խոշոր բանկերում:

Մինչև 90-ականների վերջերն ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցրել. «Աշխատավարձ ստանալուց հետո առաջին բանը, որ արեցինք, գորգ գնելն էր, որ վրան նստենք, քանի որ աթոռ չունեինք: Հաջորդ աշխատավարձիս Իլոնի համար համակարգիչ գնեցինք: Այնպես որ, նա նստում էր գորգին՝ համակարգչի առջև»,- հիշում է Մեյը:

1995-ին Իլոնն ու Քիմբալը բացել են իրենց առաջին ընկերությունը՝ Zip2-ը, մայրն ամեն կերպ աջակցել է նրանց, սակայն ուղղակիորեն երբեք չի միջամտել նրանց գործողություններին: 1996-ին Մեյը տղաների ընկերությունում է ներդրել իր բոլոր խնայողությունները՝ մոտ 10 հազար դոլար, իսկ արդեն 3 տարուց նրանք այն վաճառել են 307 միլիոն դոլարով: Ինչպես կինն է ասում՝ դա նրա լավագույն ներդրումն է եղել:

Իլոն Մասք և Մեյ Մասք
Իլոն Մասք և Մեյ Մասք

Մեյն ամենից շատ երազել է, որ իր երեխաները սովորեն ջանադրաբար աշխատել, քանի որ, ըստ իր կարծիքի՝ աշխատանքը երջանկացնում է մարդուն: Դատելով Իլոնի հաջողություններից՝ մայրը հիանալի կերպով կատարել է իր առջև դրված հանձնարարականը:

9960 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am