Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիայում չեչեն ընտանիքից խլել են 7 երեխաներին

01:05, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավստրիայում չեչեն ընտանիքից խլել են 7 երեխաներին

Ավստրիայի Գրաց քաղաքի խնամակալության խորհրդի անդամները չեչենական ընտանիքից խլել են նրանց 7 երեխաներին: Ընդ որում, երեխաներից մեկը մոտ մեկ տարեկան է: Հատուկ ծառայության աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ եկել են տուն ու երեխաներին բռնի ուժով տարել հատուկ կենտրոն: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել տեղի ունեցածի ստույգ պատճառը, սակայն հայտնի է, որ ընտանիքի հայրը լքել է այն և նոր ընտանիք կազմել: Երեխաներին կերակրելու համար մայրն ստիպված է եղել գնալ աշխատանքի և երեխաներին թողնել առանց հսկողության:

Երեխաներին մորից խլելու տեսանյութը հրապարակվել է ԶԼՄ-ներում, նրանք լացակումած հարցնում են, թե ինչու են իրենց հեռացնում իրենց մորից:

Ավստրիայում չեչեն ընտանիքից խլել են 7 երեխաներին
7186 | 0
Facebook