Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Սա՞ էր Ալիևի խորը մտահոգությունը, որի մասին երկու օր առաջ ասում էր Սերժ Սարգսյանը». Ա. Կարապետյան

23:30, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
«Սա՞ էր Ալիևի խորը մտահոգությունը, որի մասին երկու օր առաջ ասում էր Սերժ Սարգսյանը». Ա. Կարապետյան
     Ժամեր առաջ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
     Դեպքը հաջորդեց ՀՀ նախագահի՝ ընդամենը 3 օր առաջ Ժնևում արած հայտարարությանը՝ վերաբերող Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքներին:
     «...Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու...»,- մասնավորապես ասել էր Սարգսյանը:
     Քաղաքագետ Արամ Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօրվա ցավալի իրադարձությանը, գրել է. «Սա՞ էր Ալիևի խորը մտահոգությունը, որի մասին երկու օր առաջ ասում էր Սերժ Սարգսյանը... Մարդ էլ այսքան քաղաքականությունից տգետ լինի»:
     Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ևս գրառում է կատարել այս թեմայով. «Ժնևի հանդիպման առաջին առարկայական արդյունքն այսօր առաջնագծում հակառակորդի կրակոցից զոհված մեր զինվորի մահը պիտի լինե՞ր: Արդյոք ՀՀԿ-ում որևէ մեկը հաշվել է, թե Ալիև-Սարգսյան յուրաքանչյուր հանդիպում քանի մարդու կյանքի գնով է տեղի ունեցել»:
4594 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Abraham Akerman
Abraham Akerman 02:35, 20.10.2017
Es inch eq sents mi xarnvel irar exats@ mi mataxatsu hay chi
Karoxa arajinn a kam verjin@
Hla 9999999 hat el uneq dzer aselov