Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սոբչակի թեկնածությունը՝ Կրեմլի կողմից կիրառվող հերթական կեղտոտ տեխնոլոգիան». Թորոս Ալեքսանյան

22:30, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
«Սոբչակի թեկնածությունը՝ Կրեմլի կողմից կիրառվող հերթական կեղտոտ տեխնոլոգիան». Թորոս Ալեքսանյան
     Ռուսաստանում Քսենյա Սոբչակը եկող տարի պայքարելու է նախագահական աթոռի համար: Սա մարդկանց մոլորեցնելու համար Կրեմլի կողմից կիրառվող հերթական կեղտոտ տեխնոլոգիան է: Բանն այն է, որ Քսենյան կսկսի լիբերալ խաղալ, կսկսի Պուտինին խստագույնս քննադատել, ու քանի որ նա անտիռեյտինգների թագուհին է և հեռուստատեսային շոուների մեջ հանդես եկող «վատ աղջիկն», ապա միայն իր այդ համբավով կսկսի վարկաբեկել լիբերալ գաղափարախոսությունն ու կբարձրացնի Պուտինի ռեյտինգը: Քանի որ սովորաբար մարդկանց գերակշիռ մեծամասնության համար կարևորը այն չէ, թէ ինչ է ասվում, այլ կարևորը այն է, թէ ով է ասում, ապա եթե հեղինակազուրկ մեկը ճշմարտություններ է ասում, ապա այդպիսի մարդիկ սկսում են չհավատալ այդ ճշմարտությանը. դրա հիմքում հոտային բնազդն է ընկած, որը մարդկանց 90%-ի մոտ խիստ զարգացած է: Իսկ այն մարդիկ, որոնք այնուամենայնիվ կհավատան Քսենյայի բարձրաձայնած ճշմարտություններին ու կքվեարկեն նրա օգտին, միևնույնն է արդյունքում խաբված են լինելու, քանի որ Քսենյան դրանով օգնելու է Պուտինին, ու նրա դեմ ուղղված ձայներից մի որոշ տոկոս, որը պիտի գնար իսկական ընդդիմադիր գործչի օգտին (եթե այդպիսի որևէ մեկին թույլ կտան իհարկե մասնակցել ընտրապայքարին), իր օգնությամբ ուղղակի կփոշիանա ...
6188 | 1
Facebook