Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում ձերբակալվել է Հայաստանի դեսպանատան աշխատակից ներկայացած կինը

17:20, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանում ձերբակալվել է Հայաստանի դեսպանատան աշխատակից ներկայացած կինը
     Ուլյանովսկի մարզի Բարիշսկի շրջանում ձերբակալվել է Հայաստանի դեսպանատան աշխատակից ներկայացած կինն, ով ցանկացողներին կեղծ ռուսական անձնագրեր է առաջարկել: Այս մասին հայտնում է «Ուլյանովսկի առաջին պորտալ»-ը:
     Այս տարվա մարտին մեղադրյալ կինն իր ծանոթի միջոցով խաբեության է ենթարկել մի աղջկա, ով ցանկացել է ռուսական քաղաքացիություն ձևակերպել: Կինը զանգել է տուժածին և ներկայացել որպես Հայաստանի դեսպանատան աշխատակից: Նա հայտնել է, որ իր պետը պատրաստ է 2 շաբաթվա ընթացքում անձնագիր ձևակերպել, սակայն որոշակի գումարի դիմաց:
     Դրանից հետո նա տուժածից գումար է ստացել, իբր, խնդրի կարգավորման համար, որոնք ծագել են փաստաթղթերի ձևակերպման ժամանակ: «Դեսպանատան աշխատակցի» հաշվեհամարին աղջիկն ընդհանուր առմամբ 79500 ռուբլի է փոխանցել, սակայ խոստացված անձնագիրն այդպես էլ չի ստացել: Նրանց միջև բանակցությունները տեղի են ունեցել հեռախոսի միջոցով:
     Նրանց լսել և ֆիքսել են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները: Տվյալների արդյունքները փոխանցվել են քննչական բաժին: Հարուցվել է քրեական գործ, ենթադրյալ հանցագործը չի կարող լքել երկիրը: Նա արդեն սկսել է փոխհատուցել աղջկան հասցրած վնասը:
     Հայտնի է, որ հանցագործը 51 տարեկան է, չի աշխատում: Բարիշսկի շրջանում նրան գիտեն որպես մարդ, ով զբաղվում է միգրացիոն կեղծ փաստաթղթերի ձևակերպմամբ: 2014թ. կինը քրեական պատասխանատվության է ենթարկվել անօրինական միգրացիայի կազմակերպման համար և պայմանական ժամկետ ստացել: Այդ ժամանակ նա կեղծել է Մոսկվայի մետրոյում գնված անձնագրերը՝ փոխելով էջերը:
8169 | 0
Facebook