Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լևոն Հայրապետյանի շինծու գործը սարքվեց ադրբեջանցիների մեծ ջանքերով». Նարինե Դիլբարյան

17:05, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
«Լևոն Հայրապետյանի շինծու գործը սարքվեց ադրբեջանցիների մեծ ջանքերով». Նարինե Դիլբարյան

«Ես գրեթե համոզված եմ, որ այս ամբողջ շինծու գործը սարքվեց ադրբեջանցիների մեծ ջանքերով: Ադրբեջանցիներն ատում էին Լևոն Հայրապետյանին և պատրաստ էին ամեն ինչ անելու: Նրանք, ի տարբերություն մեզ, ո´չ իրենց ջանքերն են ափսոսում և ո´չ էլ իրենց փողերը: Արդեն շատ հնչեց այն բանը, թե Ալիևը որքան գումար ներդրեց և ջանքեր գործադրեց, որպեսզի Հունգարիայից և Եվրոմիությունից դատապարտված մարդասպան Սաֆարովին կարողանա փրկել, իսկ մենք հանիրավի ամբաստանվող, շինծու, մեկ մարդու ցուցմունքի վրա հիմնված, դատապարտված հայորդուն օգնելու համար գրեթե ոչինչ էլ չարեցինք»,- այսօր հարվիրված ասուլիսում անդրադառնալով բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքներին, հայտարարել է լեզվաբան Նարինե Դիլբարյանը: Նրա խոսքով` թեև եղան հրապարակումներ, որ Սերժ Սարգսյանը Պուտնի մոտ բարձրացրել է այդ հարցը, իսկ Պուտինը խոստացել է, սակայն ոչինչ չեղավ: «Այստեղ ուշագրավ է դաժանությունը հայ մարդու հանդեպ: Նրան ոչ թե Մոսկվայում պահեցին, այլև ուղարկեցն Մոսկվայից 750 կմ հեռու գտնվող մի դաժան վայր, որտեղ ամենաքրեածին տարրերն են և, ըստ էության, սպանեցին նրան: Ես կարծում եմ, որ դա հերթական ապտակն էր Հայաստանի Հանրապետությանը, որը չի կարողանում իր քաղաքացիներն, իր ազգակիցներին, իր արժանավոր մարդկանց պաշտպանել: Դա մեր հերթական ձախողումն էր»,- ասել է Դիլբարյանը:

4193 | 4
Facebook