Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանում երեխաները սեռական բռնության են ենթարկվում հոր, խորթ հոր և այլ հարազատների կողմից». Դ. Թումասյան

16:45, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
«Հայաստանում երեխաները սեռական բռնության են ենթարկվում հոր, խորթ հոր և այլ հարազատների կողմից». Դ. Թումասյան
     2015 թվականի համեմատ ՀՀ-ում առկա է սեռական հանցագործությունների թվի աճ, որտեղ մեծ թիվ են կազմում տուժող երեխաները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանը: «Եթե համեմատության առումով վերցնենք, 2015 թվականին տուժող երեխաների տոկոսային հարաբերությունը եղել է 53%: Արդեն 2016 թվականի դրությամբ տուժող երեխաները 115-ն էին, ինչը կազմում էր ընդհանուր տուժողների 70%-ը: Թիվը բավականին մտահոգիչ է, որովհետև երեխաների 14-16 տարեկանը տուժողների կեսին է: Ունենալով այդպիսի իրադրություն, որ սեռական հանցագործության տուժողը երեխան է, մենք արդեն խնդիրներ ենք ունենալու հետագայում, ինչպես այդ երեխայի ինտեգրման, այնպես էլ նորմալ ֆիզիկական և մտավոր զարգացման առումով: Երեխայի մոտ կարող են ձևավորվել թյուր պատկերներ»:
     Մասնագետը նշում է՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում մարզերում: Կան դեպքեր, երբ տուժողները ոչ միայն իգական, այլ նաև արական սեռի ներկայացուցիչներ են: «Եվ 2015, և 2016 թվականներին մենք ունեցել ենք 11 տուժող արական սեռի ներկայացուցիչ: Մեղադրյալները և կասկածյալները բոլորն արական սեռի ներկայացուցիչներ են: Կան դեպքեր, երբ երեխաները սեռական բռնության են ենթարկվել հոր, խորթ հոր, ինչպես նաև ընտանիքի այլ անդամների կողմից՝ մորեղբոր կամ հորեղբոր որդիների»,- եզրափակեց Դավիթ Թումասյանը:
3995 | 4
Facebook