Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Դավիթ Հովհաննիսյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

16:05, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ծանրամարտ. Դավիթ Հովհաննիսյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 85 կգ քաշային մինչև 20 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնոում էին Դավիթ Հովհաննիսյանը և Կարեն Ավագյանը:

Դավիթը, պոկելով 158 կգ և հրելով 185 կգ, երկամարտում գրանցելով 343 կգ արդյունք, նվաճեց արծաթե մեդալ:

Կարենը, պոկելով 156 կգ և հրելով 183 կգ, երկամարտում գրանցեց 339 կգ արդյունք և գրավեց 4-րդ տեղը: Պոկում վարժությունում մեր ծանրորդը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
     Այս քաշային կարգում հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Դավիթաձեն՝ երկամարտի 353 կգ արդյունքով: Բրոնզե մեդալը նվաճեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իլյա Կուլիկովը՝ երկամարտի 340 կգ արդյունքով:

Դավիթ Հովհաննիսյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն
Դավիթ Հովհաննիսյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն
Դավիթ Հովհաննիսյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն
Դավիթ Հովհաննիսյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն
3923 | 0
Facebook