Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Մոսկվայում հայ գործարարի սպանության պատճառը

16:30, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Հայտնի է Մոսկվայում հայ գործարարի սպանության պատճառը
     Իրավապահ մարմինները ձերբակալել են հոկտեմբերի 16-ին Մոսկվայում Նովոսլոբոդսկի փողոցում 44-ամյա հայ գործարարի սպանության մեջ կասկածվող մոսկվայաբնակին: Այս մասին Lenta.ru-ին ասել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Իվանովան:
     «Հաստատվել է նշված հանցագործության կատարողի ինքնությունը: Նա 1977թ. ծնված Մոսկվայի բնակիչ է: Նրան ձերբակալել են: Հարցաքննման ընթացքում կասկածյալն ընդունել է իր մեղքն ու բացատրել, որ նշված հանցագործությունն իրականացվել է ճանապարհային կոնֆլիկտի պատճառով»,- ասել է ՌԴ ՔԿ-ի ներկայացուցիչը:
     Նշվում է, որ ներկա պահին որոշվում են ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոցն ու առաջադրված մեղադրանքները:
14891 | 0
Facebook