Իրավապահ մարմինները ձերբակալել են հոկտեմբերի 16-ին Մոսկվայում Նովոսլոբոդսկի փողոցում 44-ամյա հայ գործարարի
սպանության մեջ կասկածվող մոսկվայաբնակին: Այս մասին Lenta.ru-ին ասել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Իվանովան:
«Հաստատվել է նշված հանցագործության կատարողի ինքնությունը: Նա 1977թ. ծնված Մոսկվայի բնակիչ է: Նրան ձերբակալել են: Հարցաքննման ընթացքում կասկածյալն ընդունել է իր մեղքն ու բացատրել, որ նշված հանցագործությունն իրականացվել է ճանապարհային կոնֆլիկտի պատճառով»,- ասել է ՌԴ ՔԿ-ի ներկայացուցիչը:
Նշվում է, որ ներկա պահին որոշվում են ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոցն ու առաջադրված մեղադրանքները: