Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ռուսներն աջակցում են Իրաքի քրդական ինքնավարությանը. Հայ-քրդական վերլուծական կենտրոն

15:30, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ռուսներն աջակցում են Իրաքի քրդական ինքնավարությանը. Հայ-քրդական վերլուծական կենտրոն

Երեկ kurdarm.info գործակալությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանն Իրաքի քրդական ինքնավարության հետ էներգետիկ համագործակցության մեծ պայմանագիր է կնքել: Այս պայմանագրով ռուսական կողմը հինգ նավթագազային հոր կշահագործի: Ռուսական կողմից պայմանագիրը կնքել է «Ռոսնևթ» ընկերությունը: Ռուսական ընկերությունը հայտարարում է, որ մեկ հորից կկարողանան արդյունահանել մինչև 690 միլիոն բարել նավթ: Այս պայմանագրի մասին հայտարարությունն իսկապես անակնկալ էր տարածաշրջանի համար: Փաստորեն ՌԴ-ն օգնության ձեռք է մեկնում դժվարին իրավիճակում հայտնված Քրդստանին: Այս քայլը, կարծես, կտրուկ իրավիճակ է փոխել Իրաքում:
    
     Այսօր առավոտյան արդեն Քրդստանի ԶՈՒ-ն հակահարձակման է անցել օրերս Իրաքի կառավարական ուժերին զիջած Քիրքուք քաղաքում: Քրդերն արդեն կարողացել են իրենց վերահսկողությունը վերականգնել քաղաքի երկու մեծ թաղամասերում: Հետաքրքիր է, որ քրդերի հարձակումներն աջակցություն են ստացել նաև անհայտ պետության օդային ուժերի կողմից: Առավոտյան անհայտ կործանիչները հարվածներ են հասցրել Իրաքի կառավարության ենթակայության տակ գտնվող շիական աշխարհազորի հենակետերին Քիրքուքում և Խանաղինում:
    
     Այս հարվածներն, ամենայն հավանականությամբ, իրականացնում են Սիրաիայում տեղակայված ռուսական կործանիչները: Այս կերպ ռուսները ցանկանում են իրենց ազդեցությունը մեծացնել Քրդստանում ու թույլ չտալ Իրանի աջակցությունը վայելող Իրաքի կառավարական ուժերին իրենց վերահսկողության տակ պահել նավթով հարուստ շրջանները:

1094 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am