Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ոչ ոք չի անդրադառնում այն կարևոր հարցին, թե ինչի արդյունքում է պայմանագիրն առ ոչինչ դարձել». «Նորաշեն 2007»-ից տուժած քաղաքացիներ

16:20, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
«Ոչ ոք չի անդրադառնում այն կարևոր հարցին, թե ինչի արդյունքում է պայմանագիրն առ ոչինչ դարձել». «Նորաշեն 2007»-ից տուժած քաղաքացիներ

«Նորաշեն 2007» ընկերությունից տուժած մի քանի բնակիչներ շարունակում են իրենց պայքարը Կառավարության դիմաց:
     «Տիկին Հերմինեն չի պատրաստվում այս հարցին որևէ լուծում տալ: Դիմել ենք տարբեր տեղեր: Վարչապետին էլ ենք դիմել: Ճիշտն ասած` բավականին լավ ակնկալիքներ ունեինք, բայց մեր հույսերը խափանվեցին, որովհետև նորից նույն պատասխանն ենք ստացել: Կառավարությունը նամակն ուղարկել է Արդարադատության նախարարություն, սա էլ նույն պատասխանն է տալիս, թե իրավասու չենք դատական պրոցեսին միջամտելու: Բայց այնպես ստացվեց, որ դատական պրոցեսին ոչ թե միջամտեցին, այլ ղեկավարեցին այն: Ամբողջ մեղքը բարդում են մեզ վրա, ասում են` առուվաճառքի պայմանգիրն առ ոչինչ է դառել, թող իրազեկված լինեիք, որ այս վիճակի մեջ չհայտնվեիք»,- բողոքում էին «Նորաշեն 2007»-ից խաբված բնակիչները, որոնց զարմացնում է հատկապես այն, որ ոչ ոք չի անդրադառնում այն կարևոր հարցին, թե ինչի արդյունքում է պայմանգիրն առ ոչինչ դարձել:
     Բնակիչների խոսքով` այն մարդիկ, ովքեր տոկոսով գումար են տվել, կեղծ գործարքներ են կնքել, դատարանը փոխանակ պատժեր և անվավեր ճանաչեր նրանց գործարքները, հակառակ գործողություններ է անում. «Նաղդալյանի ամուսինն ու ԱԱԾ աշխատակիցն իրենց այնպես են «մաքրել», որ մենք մեր ականջով ու աչքով ենք տեսել ու լսել այդ ցուցմուքները: Իսկ վարչապետն էլ անտարբեր է և մատը մատին չի տալիս` էս մարդկանց օգնելու համար»,- շարունակում էին գանգատվել նրանք:
     Վերջինները նշեցին, որ մնացել ենք փողոցում. «Մենք եկել ենք այն համոզման, որ սա եղել է ժողովրդի հանդեպ պլանավորված, լավ կազմակերպված թալան, հիմա էլ մինչև վերջ պարտակում են իրենց թալանածը»:
     Հիշեցնենք, որ Երևանի Գևորգ Չաուշի փողոցում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն 2007»-ի ներկայացուցիչները տարիներ առաջ գումարներ էին հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Այնուհետ ընկերությունը հայտարարել էր ֆինանսական խնդիրների մասին, և շինարարությունն անավարտ էր մնացել: Կառուցապատող ընկերության ղեկավարներն, առանց բնակիչներին տեղյակ պահելու, նրանց կիսակառույց բնակարանները գրավ էին դրել ու տոկոսով գումարներ վերցրել տարբեր անձանցից՝ շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Տեսանյութն՝ «Առաջին լրատվական»-ի
1170 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am