Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Սենատում խոսել են Արցախում նոր պատերազմի հավանականության մասին

15:40, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ Սենատում խոսել են Արցախում նոր պատերազմի հավանականության մասին
     Նախօրերին ԱՄՆ Սենատուն ճեպազրույց է անցկացվել «Ինչպես խուսափել Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմից. ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերը» թեմայով:
     Ճեպազրույցին մասնակցել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովը, հայտնի որպես՝ «Հելսինկյան հանձնաժողով», Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Մագդալենա Գրոնոն, Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ (1999-2001թթ.) Քերի Քավանոն, Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ (2013-2016թթ.) Ջեյմս Ուորլիքն ու այլք:
     Գրոնոն, անդրադառնալով 2016թ. ապրիլյան պատերազմի թեմային, նշել է, որ անհրաժեշտ է դասեր քաղել այդ փաստից: Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ հակամարտությունը կարող է վերսկսվել ցանկացած պահի:
     Միևնույն ժամանակ, նա ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը:
     Քերի Քավանոն, իր հերթին, նշել է, որ արցախյան հակամարտությունն արդեն վաղուց «սառեցված» չէ: Նրա խոսքով՝ մարտական գործողությունների վերսկսումը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է իրականացնել ավելի վաղ ձեռքբերված համաձայնությունները:
     Միևնույն ժամանակ, Ջեյմս Ուորլիքը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու և բանակցությունների համար լավ մթնոլորտ ապահովելու համար:
     «Նրանք պետք է իրենց ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստեն: Նրանք պետք է միասին աշխատեն երկարաժամկետ խաղաղությունն ապահովելու համար»,- ընդգծել է Ուորլիքը:
6673 | 0
Facebook