Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

««Նաիրիտ»-ը փակել են, մեր փողերով գնում են կազինոներն ու եսիմ որ ջհանդամները». նաիրիտցիներ

14:40, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
««Նաիրիտ»-ը փակել են, մեր փողերով գնում են կազինոներն ու եսիմ որ ջհանդամները». նաիրիտցիներ

Այսօր նաիրիտցիները կրկին նույն` գործարանի վերագործարկման պահանջով հավաքվել են Կառավարության առջև: Նրանք նշում են, որ շարունակելու են պայքարը, թեև համապատասխան կառույցները չեն ցանկանում հարցին որևէ լուծում տալ. «Մի քանի անգամ էլ ԱԺ ենք գնացել, պատգամավորներին հանդիպել: Նրանք էլ են նույն բանն ասում, որ շուտով ձեր հարցին լուծում կտրվի, բայց, արդյունքում, ոչ մի լուծում էլ չի տրվել: Մենք էլ էսպես անգործ, անբան մնացել ենք»,- գանգատվում էին նրանք:

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցների խոսքով` իրենք կառավարությանը հերթական նամակն են ներկայացրել` «խնդրել ենք` կա´մ հա ասեն, կա´մ չէ, բայց պատասխան չկա»:

Մեկ այլ աշխատակցի մեկնաբանմամբ` Եվրոպան է պարտադրում մեր իշխանությանը` Հայաստանում եղած գործարանները փակել. «Ասում է` ես քո փողը տալիս եմ, իսկ սրանք էդ փողով գնում են կազինոներն ու եսիմ որ ջհանդամներն իրենց հաճույքն են անցկացնում: Էդքանից հետո ուզում են հիմա էլ հայ ընտանիքը քանդեն: Ներդրողների պակաս կա, ներդրողն էլ գալիս է` էնպես են «խռիկ» տալիս, որ ձիով ընկնես հետևից, չես կարա հասնես: Եվ չեն էլ մտածում, թե արդեն երրորդ տարին է` ինչով ենք ապրում, ինչով ենք սնվում, մեր ընտանիքն ինչով է մեզ դիմավորում»:

1077 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 21:26, 19.10.2017
enqan spasecnel ktan vor michev amena eritasard nairitcin kdarna 70 tarekan nope khangstanan