Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Պաղեստինից պահանջել է ճանաչել Իսրայելը

14:10, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն Պաղեստինից պահանջել է ճանաչել Իսրայելը

ԱՄՆ-ն կոչ է արել վերականգնել պաղեստինյան ազգային վարչակազմի լիարժեք վերահսկողությունը Գազայի հատվածում և պահանջել, որ այդ վարչակազմի ցանկացած ձևավորում ճանաչի Իսրայելը: Այս մասին հայտարարել է միջազգային բանակցությունների հարցով ամերիկացի ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը:
     Պաշտոնյան, ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերահսկել մերձավորարևելյան խաղաղ կարգավորման խնդիրը, մեկնաբանել է ՀԱՄԱՍ և ՖԱԹՀ շարժումների համաձայնությունը, որոնք առաջնորդում են Գազայի հատվածում և Հորդանան գետի արևելյան ափին:
     «Բոլոր կողմերը համամիտ են, որ պաղեստինյան վարչակազմը պետք է պատասխանատվություն կրի Գազայի հատվածում քաղաքացիական մթնոլորտի և անվտանգության համար»,- ասել է Գրինբլաթը:
     Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ընդունի այդ պահանջները, եթե ցանկանում է «որևէ դեր խաղալ պաղեստինյան կառավարությունում»:

4526 | 0
Facebook