Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները

13:30, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները

Հոկտեմբերի 17-ին, մրցանակաբաշխությամբ՝ կայացել է Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք՝ «Շրջակա միջավայր», «Վայրի բնություն», «Մանկապատանեկան» անվակարգերում հայտարարվել են հաղթող ֆիլմերը։

Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները

    
     «Վայրի բնություն» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել`
    
    
«Լեմինգ. Հյուսիսի փոքրիկ հսկան»
    
Ռեժիսոր` Զոլտան Տորոկ, Շվեդիա
    
    
«Բնապահպանական խնդիր» անվանակարգում՝
    
     «Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմը:
     Ռեժիսոր` Հայդի Բրեդենբուրգ, Մեթյու Օրզել, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Պերու
    
    
«Մանկապատանեկան» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել`
    
     «ԲԵՆՈՒ»-ն
    
Ռեժիսոր` Սթեֆան Օբերլ, Էնզիո Պրոբստ, Դոմինիկ Շոն, Գերմանիա
Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները

    
    
Փակման արարողությանը հաջորդել է Դեյվիդ Բոնդի «Վայրի մի բան» նախագիծ ֆիլմի ցուցադրությունը։
     Փառատոնի մրցութային և տեղեկատվական ծրագրերում այս տարի ցուցադրվել է 83 ֆիլմ՝ ամբողջ աշխարհից: Երևանի 17 տարբեր վայրերում կազմակերպվել է 9 աշխատարան և 5 ցուցահանդես։
     Փառատոնի հնգօրյա ժամանակահատվածում ֆիլմերը, աշխատարանները և ցուցահանդեսները ներկայացվել են Էօնում, Նոր Արվեստանոցում, Թումոյում, ՄԱԿ-ի գրասենյակում, «Հոդված 3» ակումբում, Մեդիա կենտրոնում, Բյուրոյում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, Խնկո Ապոր անվ. և Ավ. Իսահակյանի անվ. գրադարաններում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում, Մուրաբայում, Fiction փաբում և Ժան-Պոլ Էքզիստենցիալ սրճարանում:
     Արևորդի միջազգային բնապահպանական կինոփառատոնն իր ձևաչափով առաջինն ու միակն է Հարավային Կովկասում։ Փառատոնն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ 2007 թվականից։
Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները

3872 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am