Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Վարչապետի պաշտոնի ԵՄ «ֆավորիտը» Կարեն Կարապետյանը չէ. «Ժամանակ»

09:50, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Վարչապետի պաշտոնի ԵՄ «ֆավորիտը» Կարեն Կարապետյանը չէ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության» համաձայնագրի շրջանակներում տարվող բանակցություններում սկսել են արծարծել այն հարցը, թե ով է ստանձնելու համաձայնագրով նախատեսված պարտավորությունների գործադրումը հայկական կողմից:

Եվրոմիության պաշտոնյաները պնդում են, որ համաձայնագիրը հնարավոր է դարձել Սերժ Սարգսյանի շնորհիվ, և 2018թ․ ապրիլին Հայաստանի վարչապետի անձից է կախված լինելու առհասարակ համաձայնագիրը որքանով հնարավոր կլինի իմպլեմենտացնել:

2018թ․ ապրիլից Հայաստանի վարչապետի պաշտոնը վերստանձնելու գլխավոր հավակնորդ Կարեն Կարապետյանը առհասարակ ստորագրվելիք փաստաթղթի մասին աշխատում է շատ քիչ խոսել: Նա մեկ տարուց ավելի Հայաստանի կառավարության ղեկավարն է, բայց մեկ անգամ չի այցելել Եվրոմիության մայրաքաղաք, որպեսզի իր աջակցությունը հայտնի փաստաթղթին և աջակցություն ստանա ԵՄ-ից: Փոխարենը եվրոպացի պաշտոնյաներն արձանագրում են, որ Կարեն Կարապետյանը 2011 թվականից Ռուսաստանում զբաղեցրել է բարձր պաշտոն մի ընկերությունում, որը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ցուցակում է, և որի շատ պաշտոնյաներ ևս չեն կարող այցելել արևմտյան երկրներ:

Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, այս պահին եվրոպացի պաշտոնյաների համար ՀՀ վարչապետի պաշտոնի «ֆավորիտը» չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

3121 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am