Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ծանրամարտ. Ժորժ Եղիկյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

23:30, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ծանրամարտ. Ժորժ Եղիկյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 77 կգ քաշային մինչև 23 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ժորժ Եղիկյանը նվաճեց հրում վարժության փոքր բրոնզե մեդալ: Մեր ծանրորդը, պոկելով 140 կգ և հրելով 175 կգ, երկամարտում գրանցելով 315 կգ արդյունք, գրավեց 5-րդ տեղը:

Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Պետրովը՝ երկամարտի 332 կգ արդյունքով: Արծաթե մեդալ նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Արտյոմ Շախովը՝ երկամարտի 329 կգ արդյունքով: Այս քաշային կարգի լավագույն եռյակը եզրափակեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի Ռազմիկ Ունանյանը՝ երկամարտի 317 կգ արդյունքով:

Ժորժ Եղիկյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

1111 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am