Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Եթե պետք է ԱԺ գալ դուբինկեքով, մենք կգանք, մենք պրոբլեմ չունենք». Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկմանը

17:30, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
«Եթե պետք է ԱԺ գալ դուբինկեքով, մենք կգանք, մենք պրոբլեմ չունենք». Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկմանը

Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկում ծավալվեց «Ելք»-ի ներկայացրած` էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ: Հիշեցնենք, որ խնդիրը վերաբերում էր Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ծավալված միջադեպին:

«Շատ զարմանալի քննարկում է ընթանում հենց առաջին պահից: Պարոն Թովմասյանը բազմաթիվ օրենքներ է բերել ԱԺ, որտեղ նույնությամբ եղել են Սահմանադրության դրույթներից մեջբերում, հիմա հարց է տալիս, թե ինչու ենք նախագծում այսպես գրել, ինչո՞ւ է այս տառը կանաչ, պետք է շագանակագույն լիներ: Կամ ասում է՝ միջադեպը չեք նկարագրել, բայց միջադեպը կոնրկրետ նկարագրված է: Կամ վերնագրի հետ կապված. կա պնդում, որ տեղի է ունեցել կոնկրետ դեպք, իսկ Թովմասյանն ասում է, եկեք այս պնդումը չքննարկենք, ընդհանրապես քննարկենք, թե աշխարհում ինչ կա-չկա»,-ասաց Փաշինյանը` նշելով. «Սա մեր նախագիծն է, ունե՞ք ուրիշ նախագիծ, բերեք, դրեք շրջանառության մեջ: Ստեղծեք ժամանակավոր հանձնաժողով «ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոշիկները Արտաշես Գեղամյանով մաքրելու մասին»: Ստեղծեք, բերեք, ես էլ կողմ կքվեարկեմ»,- ասաց նա` նշելով, որ Հ. Թովմասյանն ասել է, թե միջադեպի հետ կապված ապացույց չկա: «Ի՞նչ ասել է, թե ապացույց չկա: Էդ, որ ասում եք, թե հինգ տարի իրար հետ աշխատելու եք, մենք էլ ասում ենք, թե պետք է իմանանք` ինչ պայմաններում ենք աշխատելու: Եթե այս միջադեպը գնահատական չստացավ, ապա, անկախ նրանից, թե հետո ապացույցներ կլինեն, թե` ոչ, նման դեպքերը միշտ էլ միջանցքներում կրկնվելու են»,- ասաց Փաշինյանը` հավելելով. «Եթե պետք է ԱԺ գալ դուբինկեքով, մենք կգանք, մենք պրոբլեմ չունենք»:
     Նշենք, որ Թովմասյանն առաջարկել էր որոշման վերնագրում անուններ լինեն, բացի այդ՝ հանձնաժողովը բաղկացած լինի ոչ թե 10, այլ 9 անձից, որոնցից 5-ը կլինեն ՀՀԿ-ական, 2-ը՝ «Ծառուկյան» դաշինքից և մեկական՝ «Ելք»-ից ու ՀՅԴ-ից:

Հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանն առաջարկեց հետաձգել քննարկումը, որպեսզի քննարկեն Թովմասյանի առաջարկները:

1397 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
A.
A. 22:26, 18.10.2017
Sashikin aseq mi qani hat kameraner dni mijancqnerum u tugani:
Hayhoyel - $ 10.000
Hrel - $ 20.000
Koshikneri maqrum - $ 30.000
Boxel - $ 40.000
NOKAUD - $ 100.000