Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Ինչի մասին են վկայում ացտեկների խորհրդավոր արտեֆակտները՝ հայտնաբերված 100 տարի առաջ

17:35, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ինչի մասին են վկայում ացտեկների խորհրդավոր արտեֆակտները՝ հայտնաբերված 100 տարի առաջ

Ացտեկները, որոնց նախահայրենիքը համարվում է Ացտլանը, տասնամյակներ շարունակ թափառել են՝ որոնելով բնակության մի այնպիսի վայր, որը կհամապատասխաներ իրենց դավանանքին ու կանխատեսումներին: Վերջապես նրանք գտել են անհրաժեշտ տեղանքն ու այնտեղ հիմնել Տենոչտիտլան քաղաքը:

Նախ ացտեկները հարկատու են եղել Կուլուականին, ապա՝ Ասկապոցալկոյի պետությանը: Սակայն 1429-ին նրանց հաջողվել է ոչնչացնել իրենց հալածողներին ու ձեռք բերել անկախություն:

Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները
Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները

200 տարուց էլ քիչ ժամանակահատվածում նրանք կարողացել են փոքրիկ քոչվոր ցեղախմբից վերածվել մի ամբողջական հզոր կայսրության, որը վերահսկել է Կենտրոնական Ամերիկայի զգալի մասը:

Տլակոպան և Տեսկոկո քաղաք-պետությունների հետ այն Եռյակ միություն է կազմել, ինչը միայն ուժեղացրել է տարածաշրջանում ացտեկների ազդեցությունը: Շուտով Տլակոպանը դարձել է Ացտեկների կայսրության վասալն, իսկ Տեսկոկոն, չդիմանալով մրցակցությանն, ընկերոջից վերածվել է նախանձող չարակամի:

Ացտեկների կայսրությունը եղել է մայրցամաքի ամենազարգացած պետությունը մինչև 1521 թվականի օգոստոսի 13-ը, երբ կործանվել է իսպանական գաղութարարների կողմից՝ Էրնան Կորտեսի գլխավորությամբ:

Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները
Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները

Ացտեկների քաղաքակրթության այս գաղտնի արտեֆակտները հայտնաբեվել են Մեքսիկայում՝ Խալիսկոյում, ավելի քան 100 տարի առաջ: Մինչդեռ դրանց գաղտնազերծումն իրականություն է դարձել հիմա: Հնարավոր է, որ այս առարկաները կիրառվել են այլ քաղաքակրթությունների հետ շփման համար, ինչպես դա արել են, օրինակ, մայաները:

Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները
Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները

Արտեֆակտների եծ մասը դիմակ-սաղավարտներ են՝ դեմքի երկարավուն դիմագծերով ու խոշոր աչքերով:

Դրանց մեծ մասը պատրաստված է ձեռքով՝ պղնձից ու ուսկուց:

Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները
Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները
Որոշները քանդակված են քարից:
Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները
Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները
Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները
Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները

Բայց ամենազարմանալին այն է, որ հանդիպում են արձանիկներ՝ նման տիեզերանավերի ու գիսաստղերի: Դրանք ստեղծվել են մետաղամշակման այնպիսի մեթոդներով, որոնք շատ նման են ժամանակակից մեթոդներին:

Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները
Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները

Արտեֆակտների նկարների մի մասը պատկերում են թևավոր արարածների, որոնք կարծես այլմոլորակային քաղաքակրթությունից լինեն: Միգուցե և պատահական չէ այն հանգամանքը, որ հենց Մեքսիկայի բնակիչներն են առավել շատ ականատես դառնում ՉԹՕ-ների թռիչքին:

Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները
Ացտեկների խորհրդավոր արտեֆակտները

Հնարավոր է, այս 400 գտածոների արտասովոր տեսքը վկայում է, որ մեզ արդեն անհայտ արարածները ժամանակին սերտ հարաբերություններ ունեցել մարկանց հետ:

4621 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am