Ամերիկուհին 32 հազար եվրո է վճարել՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մեկ օր անցկացնելու համար: Քալիֆորնիայի բնակչուհին գումարը փոխանցել է ֆուտբոլիստի կազմակերպած բարեգործական աճուրդ: Ամերիկուհին երկու VIP տոմս կստանա «Ռեալ»-ի առաջիկա խաղի համար, ինչպես նաև կկարողանա ժամանակ անցկացնել ակումբի մարզաբազայում, անձամբ շփվել Ռոնալդուի հետ և ինքնագիր վերցնել նրանից: