Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դեբեդ գետում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի

15:45, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Դեբեդ գետում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի
     Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքով հոսող Դեբեդ գետի մեջ տղամարդու դի կա։
     Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարներն ու ոստիկանները գետում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Երվանդ Սարգսյանի դին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ե. Սարգսյանը ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել՝ ցած նետվելով քարե կամրջից։ Հատուկ տեխնիկայի միջոցով դին դուրս է բերվել գետից։
4098 | 0
Facebook