Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոտ ժամանակներս կկայանա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

15:35, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Մոտ ժամանակներս կկայանա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
     ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն, որի ժամանակ կքննարկեն Արցախյան հակամարտության կարգավորման հարցը:
     «Մոտ ժամանակներս ծրագրվում է ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնել: Դեռևս անհայտ է, թե որ քաղաքում այն տեղի կունենա»,- Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
     Նա նաև նշել է, որ ԱԳՆ ղեկավարների հանդիպման հիմնական նպատակը կոնկրետ քննարկումներ անցկացնելն է:
     Մամեդյարովը նաև սխալ է համարել սեպտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը՝ նշելով, որ նախագահներն այդ հանդիպման ժամանակ «երկար քննարկել են հակամարտության կարգավորման հարցը»:
5076 | 0
Facebook