Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ջիգարխանյանի կինը դերասանի ողջ ունեցվածքն իր անունով է գրանցել. նոր մանրամասներ

15:15, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ջիգարխանյանի կինը դերասանի ողջ ունեցվածքն իր անունով է գրանցել. նոր մանրամասներ
     ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հաստատել է այն տեղեկությունները, որ դերասանը պատրաստվում է ամուսնալուծվել Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից: Բացի այդ, Սողոմոնյանը պատմել է, թե ինչն է եղել նրանց կոնֆլիկտի պատճառը:
     Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ Վիտալինան փոխել է թատրոնի կանոնադրական փաստաթղթերը: Նոր կանոնադրության համաձայն՝ Արմեն Բորիսովիչը մնում է գեղարվեստական ղեկավար, սակայն բոլոր որոշումները կայացնում է գործադիր տնօրենը՝ Վիտալինան:
     Այդպիսով, Վիտալինան իրավունք ունի աշխատանքից հեռացնել Ջիգարխանյանին:
     «Նա արդեն նամակ է հղել մշակույթի նախարարությանը՝ խնդրելով պաշտոնից հեռացնել Արմեն Բորիսովիչին՝ կապված առողջական վիճակի հետ»,- պատմել է Արթուր Սողոմոնյանը:
     Բացի այդ, Ջիգարխանյանի ընկերը հայտնել է, որ Վիտալինան չի կարողանում ղեկավարել թատրոնը: Վերջին ներկայացումը, որով նա զբաղվում էր, ևս ձախողված էր, գրում է StarHit-ը:
     Արթուր Սողոմոնյանը նշել է նաև, որ Վիտալինան շաքարախտով հիվանդ Ջիգարխանյանին վերջին օրերին չէր տալիս նշանակված դեղամիջոցները, որի հետևանքով էլ դերասանը հայտնվել էր հիվանդանոցում:
11206 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
իիի
իիի 01:12, 19.10.2017
ba bica asum eir xarabaxi harc@ axsakalner@ petka nsten voroshen Hayastani u adrbejani ,Uremn mer teqi tapac aryun@ qo hamar navti gin el chuni ski international jhud.de hima to axsakalner@ tant harc@ voroshen .