Խնդրում ենք սպասել...

Միջազգային

CNN-ը ներկայացրել է ԴԱԻՇ-ից ազատագրված Ռաքքա քաղաքի ավերակները (տեսանյութ)

14:45, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
CNN-ը ներկայացրել է ԴԱԻՇ-ից ազատագրված Ռաքքա քաղաքի ավերակները (տեսանյութ)

Ամերիկյան CNN հեռուստաալիքը ներկայացրել է ԴԱԻՇ ահաբեկիչներից ազատագրված սիրիական Ռաքքա քաղաքի ավերակները՝ տեսանկարահանված անօդաչու սարքով: Տեսանյութում 100-ավոր ավերված տներ ու քարուքանդ եղած փողոցներ են: Դրվագներից մեկում երևում է Սիրիայի դեմոկրատական ուժերի զինվորական մեքենան, որ շարժվում է դեպի Ռայ հրապարակ, որտեղ ահաբեկիչները հրապարակայնորեն գլխատել ու խաչել են մարդկանց: Երևում են նաև մարզադաշտը, որտեղ տեղակայված է եղել ահաբեկիչների գլխավոր բազաներից մեկը, և հիվանդանոցը, որտեղ ահաբեկիչները մարդկանց են պահել՝ որպես կենդանի վահան:

Հիշեցնենք, որ Ռաքքան վերջնականապես ազատագրվել է երեկ՝ ԱՄՆ հովանավորությամբ գործող Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից:

5050 | 0
Facebook