Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստան է բերվել նոր էլեկտրագնացք

14:25, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Հայաստան է բերվել նոր էլեկտրագնացք

Ռուսաստանից Հայաստան է բերվել ամբողջովին նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացք:
     «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ներկայացրել է էլեկտրագնացքի հնարավորությունները: Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից։ Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքը ունի 129 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ։ Էլեկտրագնացքն առայժմ գտնվում է թեստային փորձարկման փուլում։ Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ինչպես նաև ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին։ Վերապատրաստում կանցնեն նաև մեքենավարները: Փորձարկումից հետո կորոշվի, թե որքան նստատեղով և վագոններով էլեկտրագնացք է անհարժեշտ Հայաստանի Հանրապետության համար: Նախատեսվում է 2018թ. սկզբին շահագործման հանձնել նմանատիպ էլեկտրական շարժակազմ:

Հայաստան է բերվել նոր էլեկտրագնացք
Հայաստան է բերվել նոր էլեկտրագնացք
Հայաստան է բերվել նոր էլեկտրագնացք
Հայաստան է բերվել նոր էլեկտրագնացք
Հայաստան է բերվել նոր էլեկտրագնացք
5955 | 0
Facebook