Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մտավորականը, երբ հաճոյանում է իշխանություններին, այլևս մտավորական չէ». Դավիթ Գասպարյանը նշում է ծննդյան 70-ամյակը

13:20, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
«Մտավորականը, երբ հաճոյանում է իշխանություններին, այլևս մտավորական չէ». Դավիթ Գասպարյանը նշում է ծննդյան 70-ամյակը

Այսօր գրականագետ Դավիթ Գասպարյանի ծննդյան 70-ամյակն է:
     Գրաքննադատի կարծիքով` այսօրվա ժամանակակից գրականութան մեջ «մոլախոտը» շատ է: «Չուղղորդված ընթերցողը, պատահական գիրք վերցնելով ձեռքը, կարող է միանգամից հիասթափվել»,- մի առիթվ ասել է նա:
     Դավիթ Գասպարյանին մտահոգում է, այն, որ ներկայիս սերունդը հրաժարվում է տպագիր գիրք կարդալ:
     «Այսօր տեղեկատվական ցանցը բավականին ընդլայնված է` հեռախոս, համացանաց, տարբեր կապի միջոցներ և այլն: Դա շտկելու համար նախ՝ պետք է գրքերի գներն էժանացնել»,- համոզված է գրականագետը:
     Դավիթ Գասպարյանը տպագրել է 1150 հոդված և գիտական ուսումնասիրություն, 1979թ-ից` 60 անուն գիրք` մենագրություններ, գրականության պատմություններ, տեսական աշխատություններ, հոդվածների ժողովածուներ, դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ: 1992-ից դասավանդել է Երևանի և հանրապետության տարբեր բուհերում` հայ և արտասահմանյան գրականություն, գրականության տեսություն: 2000-ից «Հայոց լեզու և գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրն է:
     Գրականագետ Դավիթ Գասպարյանը Հայաստանի գրողների միության անդամ է, արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակների, ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների ոսկե հուշամեդալների, Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի, Վահան Թեքեյանի անվան մրցանակի, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալի, ինչպես նաև` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:
     Դավիթ Գասպարյանի խոսքով` մտավորականը, երբ հաճոյանում է իշխանություններին, այլևս մտավորական չէ: «Նողկանք ունեմ այդպիսի մտավորականների հանդպ: Մտավորականը պետք է իր երկրի, իր ժողովրդի պատիվը բարձր պահի և իշխանությանը մղի ծառայելու ժողովրդին: Եթե մտավորականը քծնեց, հաճոյացավ մի բան փախցնելու, պաշտոնի հասնելու համար, ես դա չեմ ընդունում»:

1199 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am