Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թաղեք ինձ իմ ծնողների կողքին». մահացել է Լևոն Հայրապետյանը

11:30, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
«Թաղեք ինձ իմ ծնողների կողքին». մահացել է Լևոն Հայրապետյանը
     Այսօր առավոտյան մահացել է ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Վահե Ավանեսյանը: «Թաղեք ինձ իմ ծնողների կողքին»,- սա է եղել բարերարի վերջին ցանկությունը:
     Լևոն Հայրապետյանը 68 տարեկան էր:
     Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ստեղծման և կայացման գործում:

Հիշեցնենք, որ Լ.Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:

Նրա փաստաբանը բազմիցս դիմել էր ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լևոն Հայրապետյանի արտահանձնման հարցը:

Լևոն Հայրապետյանը մեղադրվում է իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700 000 դոլար վերցնելու համար: Ըստ քննության՝ Հայրապետյանը գումարը վերցնելուց հետո էապես չի կարողացել ազդել դատավճռի մեղմման վրա, ինչի արդյունքում Իզմեստևը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մի շարք ծանր հացագործությունների իրականացման համար:

Հայրապետյանը ձերբակալվել է 2014թ. հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո։
     Բանտում գտնվելու ժամանակահատվածում Լևոն Հայրապետյանը առողջական ծանր խնդիրներ ուներ:

16927 | 6
Facebook