Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ լավ կատարեց «Օրկան». Սերժ Թանկյան

12:35, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ լավ կատարեց «Օրկան». Սերժ Թանկյան

Հոկտեմբերի 17-ին ամերիկահայ ռոք երգիչ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը մասնակցեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի փորձին։ Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր
     դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարում էր Թանկյանի հեղինակած «Օրկա» սիմֆոնիան։
     Թանկյանը տպավորված էր փորձով և նվագախմբի՝ իր ստեղծագործության կատարմամբ:
     «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ լավ է նվագում, շատ ոգևորվեցի: Մի քանի շտկումներ արեցի փորձին, քանի որ մշտապես կարիքը կա, որ կոմպոզիտորը շտկումներ անի: Շատ ոգևորված եմ Խաչատրյանի փառատոնի և նվագախումբը տեսնելու կապակցությամբ»,- փորձից հետո
     լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում նշեց Սերժ Թանկյանը:
     Հիշեցնենք` «Օրկա» սիմֆոնիան հոկտեմբերի 19-ին Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում ներկայացվի առաջին անգամ։

2535 | 0
Facebook