Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. վարորդը մահացել է

10:40, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Խոշոր ավտովթար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. վարորդը մահացել է
     Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Բալայանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 82 ՏN 888 համարանիշի ավտոմեքենայով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 120 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ ավտոմեքենայով բախվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ճաղավանդակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացիներն ու Սևանի շտապօգնության բժիշկները վարորդին հայտնաբերել են մեքենայից դուրս, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Սևանի հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է։
     Ըստ լուրերի`մահացած Ա. Բալայանը աշխատում էր Վանաձորի պոլիկլինիկայում և ծննդատանը, իսկ այսօր Երևանում պետք է տեղի ունենար նրա եղբոր աղջկա հարսանեկան արարողությունը։ Դեպքի վայր ժամանած մի քանի հոգի էլ ասում էին, որ 1 տարի առաջ այս օրը Վանաձորի ծննդատանը նորածին էր մահացել էր, ում հարազատները երեխայի մահվան մեջ մեղադրում էին Ա. Բալայանին։ Վերջինս ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա։ Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ, որը քննիչի կողմից առգրավվեց։
4240 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am