Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում. ԱԱԾ-ն ապօրինություններ է բացահայտել. «Ժամանակ»

09:55, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում. ԱԱԾ-ն ապօրինություններ է բացահայտել. «Ժամանակ»

««Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում: Երկաթուղու ղեկավարությունը հաշվետվություններում հատկապես ուղևորափոխադրումների մասով միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տալիս։ Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում։ Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ երկաթուղու կրած վնասների մի մասը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը։


     Իսկ ՀԿԵ-ն վնասով է աշխատում սկսած 2011 թվականից։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի նախարարության հանձնարարությամբ երկու շաբաթ առաջ ստուգում է իրականացվել երկաթուղում, և միայն մեկ օրվա մեջ մեկ ուղղությամբ էլեկտրագնացքում առանց տոմսի 150 ուղևոր է հայտնաբերվել։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արդեն սկսել է զբաղվել այս ապօրինությունների ուսումնասիրմամբ, և առաջիկայում բավական աղմկոտ սկանդալը բացառված չէ»,- գրում է թերթը:
    
     Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

2703 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am