Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սամվել Ալեքսանյանն ընդդեմ Սեյրան Սարոյանի. «Հրապարակ»

09:35, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Սամվել Ալեքսանյանն ընդդեմ Սեյրան Սարոյանի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` գեներալ Սեյրան Սարոյանի և «շաքարի արքա», «օղի թորող» Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատացել են, Ալեքսանյանի բացակայությունը չի վրիպել գեներալի 50-ամյակի մասնակիցների աչքից:
     Հայաստանում բիզնես «չունեցող» գեներալ Սեյրանին Ալեքսանյանը խորհուրդ էր տվել «արաղի բիզնես» դնել Էջմիածնում և իր օգնությունն էր առաջարկել Քրդստանում այն իրացնելու: Սեյրանն էլ Սուրիկ Խաչատրյանի հետ գինու գործարան է «դրել» Էջմիածնում, ապրանքը մեկ-երկու անգամ տարել է «անկախացող» Քրդստան, ու քանի որ մրցակցությունն ուժեղացել էր, Ալեքսանյանն «արգելափակել է իր կոնկուրենտին»:
     «Իրենց մեջ հիմա սև կատու է անցել, արաղի երկրորդ պարտիան Սեյրանն էլ չտարավ Քրդստան, հիմա մենակ Լիսկան է զբաղվում էդ գործով»,- ասաց օղու բիզնեսին լավատեղյակ անձը»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

6271 | 0
Facebook