Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Մեդվեդևը գալիս է Երևան. տեղի կունենան ոչ միայն ընդլայնված կազմով նիստեր, այլև «տետ ա տետ» հանդիպումներ. «Հրապարակ»

09:05, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Մեդվեդևը գալիս է Երևան. տեղի կունենան ոչ միայն ընդլայնված կազմով նիստեր, այլև «տետ ա տետ» հանդիպումներ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կժամանի հոկտեմբերի 24-ին` մասնակցելու 24-25-ը Երևանում տեղի ունենալիք ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերի նիստին։ Տեղի կունենան ոչ միայն ընդլայնված կազմով նիստեր, այլև «տետ ա տետ» հանդիպումներ հայկական կողմի, Կարեն Կարապետյանի և մյուս վարչապետերի հետ: Նախատեսված է նաև Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպում:
     Երևանում տեղի ունենալիք ԵՏՄ նիստի առանձնահատկությունները «պայմանավորված» են ոչ միայն նոյեմբերին Հայաստան-ԵՄ ստորագրվելիք «համաձայնագրով», այլև Ղրղզստան-Ղազախստան սահմանային վեճով. Ղրղզստանի նախագահ Աթանբաեւը պատրաստվում է ԵՏՄ արտահերթ նիստ հրավիրել: Երևանյան նիստից հետո, ըստ ավանդական ձևաչափի, ասուլիս կտան Տիգրան Սարգսյանը և վարչապետերից որևէ մեկը` կախված նիստի օրակարգից: Մեդվեդեւն ասուլիսին չի մասնակցի»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

2745 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am