Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ծանրամարտ. Հրայր Հովհաննիսյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

18:45, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Ծանրամարտ. Հրայր Հովհաննիսյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 69 կգ քաշային մինչև 20 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հրայր Հովհաննիսյանը նվաճեց պոկում վարժության փոքր բրոնզե մեդալ: Մեր ծանրորդը, պոկելով 135 կգ և հրելով 155 կգ, երկամարտում գրանցելով 290 կգ արդյունք, գրավեց 4-րդ տեղը:

Այս քաշային կարգում հաղթող դարձավ Իտալիայի ներկայացուցիչ Միրկո Զաննին՝ երկամարտի 302 կգ արդյունքով: Արծաթե մեդալ նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Ժարնովսկին՝ երկամարտի 301 կգ արդյունքով: Բելառուս ծանրորդը պոկում վարժությունում գրոհեց պատանիների Եվրոպայի ռեկորդը, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 145 կգ կշռող ծանրաձողը: Այս քաշային կարգի լավագույն եռյակը եզրափակեց Թուրքիան ներկայացնող Ֆուրկան Օզբեկը՝ երկամարտի 297 կգ արդյունքով:

Հրայր Հովհաննիսյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

1178 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am