Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Կոչ ենք անում վարչապետին` թարգի իր դերասանությունը և հարսանիքներից ու պանիխիդաներից ընտրված իր կադրերին վտարի». Տիգրան Հովհաննիսյան

17:35, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
«Կոչ ենք անում վարչապետին` թարգի իր դերասանությունը և հարսանիքներից ու պանիխիդաներից ընտրված իր կադրերին վտարի». Տիգրան Հովհաննիսյան

«Տրանսպորտի նախարությունը ցանկություն ունի վերադարձնել այն, ինչ եղել է դեղին համարանիշների ժամանակ՝ բոլոր տաքսու վարորդները գրանցված լինեն որպես անհատ ձեռներեց: Այդ ժամանակ մեր վճարն արդեն թանկանում է` դառնալով 14 հազար դրամ` գումարած պետտուրքը` 15 հազար 500 դրամ»,- այսօր հայտարարեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշելով, որ ավտովարորդները լիցենզիան չմուծելու պատճառով հայտնվել են մեծ տուգանքների մեջ:
     ՀԿ նախագահի խոսքով, Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել մի օրինագիծ, ըստ որի, դեղին համարանիշներով տաքսիները պետք է լինեին առնվազն 6 տարեկան, նախորդի` 10 տարեկանի փոխարեն: «Այս նոր օրինագիծն առնվազն Ալիևի գործակալի գործողություն է, այսինքն` այստեղ զուտ հաշվի են առել իրենց բիզնես շահերը»,- նկատեց լիգայի անդամ վարորդներից մեկը:
     ՀԿ-ի նախագահի խոսքով` մինչև 2022 թվականն ամբողջովին պետք է բոլոր տաքսու վարորդներն ունենան ամենաքիչը 2016 կամ 2017 թվի մեքենա: «Մենք պահանջում ենք նախարարի հրաժարականը: Նա հաստատ բուժզննման պետք է ենթարկվի: Նա չհասկանալով իր աղքատ ժողովրդի վիճակը՝ սահմանում է ավտոմեքենայի 6 տարի: Սա աբսուրդ է»,- ասաց Տ. Հովհաննիսյանը:
     Վերջինն անդրադառնալով աջակողմյան ղեկի խնդրին, հայտարարեց, որ «նախարարը կաշառվել է խոշոր ավտոներկրողների կողմից, որոնք ուզում են այս աջ ղեկով մեքենաները շահագործումից հանել»։
     «Եթե աջակողմյան ղեկով ավտոմեքենաների շահագործումն արգելվի, ապա 6 տարի արգելանք կդրվի այդ մեքենաները ներկրելու վրա․․․Կոչ ենք անում վարչապետին` թարգի իր դերասանությունը և հարսանիքներից և պանիխիդաներից ընտրված իր բոլոր կադրերին վտարի` ինքն էլ հետները հրաժարական տա... Պետք է ձերբազատվել սրանցից, տրանսպորտի նախարությունը մենք պիտի թաղենք մեր մտքերում և լիցենզավորման կարգը պետք է սահմանեն մարզային վարչությունները, իսկ մենք` մեր տղերքով, ենթարկվենք Երևանի քաղաքապետարնին»,- շարունակեց Հովհաննիսյանը` խնդրելով ժողովրդին` «քոմմենթներում գրել, թե ով է հանրապետականի տատիկը», քանզի «նախարարը ուրանում է իր մորը և հանրապետականի տատիկին է մայր համարում»:
     Ավտովարորդները տեղեկացրեցին, որ չորեքշաբթի ԱԺ-ի դիմաց կազմակերպելու են մեծ հանրահավաք:
     «Հասկացանք, որ երեք ուժեղ համակարգ կա` գողական, կրոնական և իշխանական, որոնք այս ժողովրդի ուժը լրիվ սպառել են: Էն մարդիկ, ովքեր կողմ են այս իշխանությանը «թափ տալուն», թող գան հանրահավաքին: Հասկանում ենք նաև, որ հարմար պահին կփախնեք այստեղից, որ դուբայներում, շվեյցարիաներում տուն ունեք, բայց մի մոռացեք, որ թոռներ ու ծոռներ ունեք, կարող ա իրանք չկարողանան փախչել»,- զգուշացրեցին լիգայի անդամները:

3722 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am