Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կոֆեինից խուսափողների համար ճապոնացիները սխտորով սուրճ են առաջարկում

23:10, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2017 թ.
Կոֆեինից խուսափողների համար ճապոնացիները սխտորով սուրճ են առաջարկում
     Ճապոնիայում ստեղծված ըմպելիքը շատ նման է սուրճին, բայց նրանում կոֆեին չկա: Այն մտահղացել է խոհարարներից մեկը՝ տասնյակ տարիներ առաջ: Նշվում է, որ երբ ուտեստ պատրաստելու ընթացքում սխտորի բոված մասերին տաք ջուր է ավելացրել ու փորձել համը, դառը սուրճ է հիշեցրել: Տարիներ անց, երբ խոհարարը թոշակի է անցել, հիշել է այդ մասին ու սկսել սխտորով սուրճ պատրաստելու տարբերակներ փորձարկել՝ ի վերջո հանգելով սխտորը ջերմային մշակման ենթարկելու տարբերակին: Բովելուց հետո այն դրել է սառնարանում, ապա ճզմել՝ քամելով հյութը: Վերջինը հայտնել է, որ թեև ըմպելիքը սխտորի համ ունի, բայց բերանից հոտ չի գալիս: Հարմար է նրանց համար, ովքեր կոֆեին չեն սիրում:
7729 | 0
Facebook