Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ավելորդ քաշի յուրաքանչյուր կիլոգրամ 2 ամսով կրճատում է կյանքը. գիտնականներ

17:05, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավելորդ քաշի յուրաքանչյուր կիլոգրամ 2 ամսով կրճատում է կյանքը. գիտնականներ
     Երկարակեցության գաղտնիքը սննդաբաններն ու գենետիկայի մասնագետները կապում են ավելորդ քաշի բացակայության կամ առկայության հետ: Գենետիկայի մասնագետ գիտնականներն ու Էդինբուրգի համալսարանի սննդաբանները հաշվարկել են, որ ավելորդ քաշի յուրաքանչյուր կիլոգրամ մարդուց 2 ամիս կյանք է խլում:
     Nature ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 600 հազար մարդու գենետիկ տվյալներն ու առանձնահատկությունները:
     Վնասակար սովորություններից, օրինակ՝ ալկոհոլի օգտագործումից կամ ծխելուց բացի՝ հետազոտողները հաշվարկել են ավելորդ քաշ ունեցողների կյանքի տևողության կրճատման հավանականությունը: Յուրաքանչյուր կիլոգրամ կարող է կրճատել կյանքի միջին տևողությունը 2-4 ամիս այն պայմանով, որ մյուս գործոնները չեն հաշվարկվի:
     Սակայն այն դեպքում, եթե բացի ավելորդ քաշից՝ մարդը օրական մեկ տուփ ծխախոտ ծխի, ապա կյանքի տևողությունը կարող է կրճատվել 7-12 տարով :
2635 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am