Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էմմին շնորհավորանքներով ճանապարհեց ԱՄՆ-ից». Նադեժդա Սարգսյանը՝ ծննդյան տարեդարձի և թոռնիկների մասին

17:10, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
«Էմմին շնորհավորանքներով ճանապարհեց ԱՄՆ-ից». Նադեժդա Սարգսյանը՝ ծննդյան տարեդարձի և թոռնիկների մասին
     Երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանն այսօր նշում է ծննդյան 63-ամյակը: Երգչուհին կեսգիշերին է ԱՄՆ-ից ժամանել Հայաստան: Վերջին մի քանի ամիսներին նա ժամանակն անցկացնում էր աղջկա՝ Էմմիի և թոռնիկների հետ, միևնույն ժամանակ բուժվում: ««Էմմին շնորհավորանքներով ճանապարհեց, այստեղ հասա գիշերը և առաջին շնորհավորանքներն ստացա իմ զարմիկներից: Հետո ընկերներս սկսեցին զանգահարել ու շնորհավորել: Գիշերը, երբ Էմման զանգ տվեց, թոռնիկիս հետ երգում էին՝ «Տատա հափի»»:
     Թեև Նադեժդա Սարգսյանը ծննդյան տարեդարձի խնջույք չի կազմակերպելու, բայց սպասում է անակնկալների: «Ես չեմ պատրաստվել, բայց գիտեմ, որ պատրաստվել են մեր քոլեջի և Դո-Ռե-Մի-ի աշխատակիցներն, ու սպասում եմ այդ անակնկալին»:
     MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում երգչուհին պատմեց նաև ԱՄՆ-ում անցկացրած օրերի մասին:
     «Առաջին հերթին թոռներիս հետ էի, դա իմ ամենամեծ երազանքն էր, որ կարողանայի շատ ժամանակ իրենց հետ անցկացնել: Հետո տարբեր հանդիպումներ ընկերների հետ: Այնտեղ նաև բուժումներս եմ շարունակել, ինչը նույնպես շատ կարևոր էր»:
     Հարցին, թե ինչպիսի մայր է Էմմին, Նադեժդա Սարգսյանը նշեց. «Երեկ գիշերն այդպես հոգնած, չեմ ալարել և պատմում էի, թե ինչպիսի մայր է Էմմին: Ոնց է հասցնում ամեն ինչ, երկու փոքրիկ երեխա և մի հատ էլ մեծ երեխա՝ մայրը, ով այնքան էլ առողջ չէ: Մաքրասեր է, լավ դաստիարակում է երեխաներին, երևի գեներով է եկել: Երեխաներն էլ ժպտերես են մեծանում՝ Էմմիի և մեր բոլորի նման»:
«Էմմին շնորհավորանքներով ճանապարհեց ԱՄՆ-ից». Նադեժդա Սարգսյանը՝ ծննդյան տարեդարձի և թոռնիկների մասին
«Էմմին շնորհավորանքներով ճանապարհեց ԱՄՆ-ից». Նադեժդա Սարգսյանը՝ ծննդյան տարեդարձի և թոռնիկների մասին

     Թե երբ երկրպագուները կտեսնեն Էմմիին Հայաստանում, Նադեժդա Սարգսյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դա կախված է Էմմիի ամուսնու աշխատանքից:
13116 | 1
Facebook