Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Pussycat Dolls-ի նախկին անդամը բացահայտել է՝ ինչպես են իրենց ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել

01:05, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Pussycat Dolls-ի նախկին անդամը բացահայտել է՝ ինչպես են իրենց ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել

Ամերիկյան հայտնի կանացի խմբի՝ Pussycat Dolls-ի նախկին անդամներից մեկը՝ Քայյ Ջոնսը, սկանդալային բացահայտումներ է ներկայացրել թվիթերյան իր էջում: Նա պատմել է, որ խմբի աղջիկներին պարտադրել են զբաղվել մարմնավաճառությամբ, ինքը ևս ստիպված է եղել «զբաղվել հրամայական սեքսով»: «Ես իրականում խմբի անդամ չէի, այլ մարմնավաճառական ցանցի»,- գրել է նա՝ այդ ամենի մեղավորը համարելով խումբն ստեղծող կնոջը՝ Ռոբին Անթինին: Վերջինին նա կոչ է արել պատմել, թե ինչու խմբի անդամներից մեկը՝ Սիմոն Բաթլն, ինքնասպան եղավ 2014-ին, 25 տարեկանում: «Պատմիր, թե դու ինչպես էիր բարոյապես կոտրում մեզ»,- ավելացրել է Քայյը՝ նշելով, որ բոլոր անդամները լռել են՝ վախենալով հաշվեհարդարից:
     «Ինձ սպառնում էին, որ եթե բերանս բացեմ, կաʹմ ինձ մեռած կգնեն, կաʹմ էլ իմ կարիերան կխորտակվի:
     Pussycat Dolls-ը գոյություն է ունեցել 1995-2010 թթ.: Նրանք ձայնագրել են այնպիսի հիթեր, ինչպիսիք են Don't Cha, Stickwitu, I Hate This Part, Hush Hush և Buttons:

Աղբյուրը` independent.co.uk
14028 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am