Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Յուրաքանչյուր մեկն, ով իրեն պատասխանատու է զգում կինոյի վաղվա օրվա համար, պիտի համախմբվի այս նախաձեռնության շուրջ». Րաֆֆի Մովսիսյան

19:05, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
«Յուրաքանչյուր մեկն, ով իրեն պատասխանատու է զգում կինոյի վաղվա օրվա համար, պիտի համախմբվի այս նախաձեռնության շուրջ». Րաֆֆի Մովսիսյան

Հայաստանի անկախ գործիչների ակումբի անդամները, որի անդամ է նաև կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը, Կինոյի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակի շուրջ իրենց առաջարկները բաց նամակով ուղարկել էին վարչապետին: MAMUL.am թղթակցի հետ զրույցում Րաֆֆին նշեց, որ դա առաջարկների բավականին մեծ փաթեթ էր, որն ուղղված է այդ նույն նպատակներին, ինչի համար ուզում են Կինոյի օրենքն ընդունել:
     «Մեզ համար առաջնային կարևորություն ունի, որ ազգային կինոյի չափորոշիչները և ձևակերպումները հստակեցվեն օրենքում: Իհարկե, մի շարք դրույթներին զուգահեռ նաև կարևոր մի առաջարկություն կա` պետական եկամուտների և պետական սուբսիդիաների բաշխման մեխանիզմը հստակեցվի»,- նշեց մեր զրուցակիցը:
     Կինոգետն ասաց, որ իրենց կարևոր առաջարկություններից մեկը վերաբերում էր անկախ կինոարտադրողների իրավունքների պաշտպանությանը. «Կարծում ենք, որ ցանկացած օրինագիծ, որը ստեղծվում է արվեստի որևէ ոլորտ կարգավորելու համար, նախևառաջ պիտի բխի այդ ոլորտում գործող անկախ մասնագետների կամքից և անկախ արտադրողների իրավունքներից, որը նախորդ օրենքի նախագծում չէինք գտել»: Րաֆֆին նշեց, որ Արմեն Ամիրյանի հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ քննարկումը բավականին լավ է անցել և իրենց առաջարկությունների մեծ մասն ընդունվել է:

«Յուրաքանչյուր մեկն, ով իրեն պատասխանատու է զգում կինոյի վաղվա օրվա համար, պիտի համախմբվի այս նախաձեռնության շուրջ». Րաֆֆի Մովսիսյան
«Յուրաքանչյուր մեկն, ով իրեն պատասխանատու է զգում կինոյի վաղվա օրվա համար, պիտի համախմբվի այս նախաձեռնության շուրջ». Րաֆֆի Մովսիսյան

     «Դեռ քննարկումների փուլն ավարտված չէ, և մենք նորից պիտի հանդիպենք օրենքի նախագծի հեղինակների հետ, որպեսզի տեսնենք, թե վերջնական տարբերակն ինչպիսին է»,- նշեց նա ու հավելեց, որ նախագիծը բաց է և հասանելի Մաշկույթի նախարարության կայքում, իսկ կինոգործիչները կարող են իրենց առաջարկներն անել:
     Կինոգետի խոսքով` այսօր լուծվում է մի հարց, որն օրհասական կարևորություն ունի կինոյի համար, և որով կարող է փոխվել ամբողջ մեխանիզմը: Նա նաև նշեց, որ իրավաբանների հետ քննարկել են կոռուպցիոն հնարավոր ռիսկերը:
     Յուրաքանչյուր մեկն, ով իրեն որևէ կերպ պատասխանատու է զգում կինոյի վաղվա օրվա համար, պիտի համախմբվի այս նախաձեռնության շուրջ: Ցանկացած իրավաբան կարող է գրել օրենք, բայց ոլորտից տեղյակ լինել չի կարող: Մենք ինքներս գիտենք՝ մեզ ինչն է խանգարելու կամ հետագայում նպաստելու, որպեսզի ավելի ակտիվ գործունեություն ունենանք»,- ամփոփեց Րաֆֆի Մովսիսյանը:
     Հեղ.` Անի Մնացականյան

1135 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am