Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին Կիևում բողոքի ցույցի ժամանակ Պորոշենկոյին կոչ է արել հրաժարական տալ

16:15, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին Կիևում բողոքի ցույցի ժամանակ Պորոշենկոյին կոչ է արել հրաժարական տալ

Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին բողոքի ցույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին կոչ է արել հրաժարական տալ, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն: Սաակաշվիլիի խոսքով՝ «քանի դեռ կա Պորոշենկոն, չկա առաջընթաց և կաշառակերության դեմ պայքար»:
     «Եթե Պորոշենկոն այսօր ձեզ չլսի, ապա մենք ստիպված կլինենք այլ վայր տեղափոխվել: Ես կիևցիներին կոչ եմ անում աշխատանքից հետո միանալ մեզ: Եթե ի շահ ժողովրդի որոշում չընդունվի, ապա Պորոշենկոն պետք է մտածի հրաժարական տալու մասին: Նա դրա համար ժամանակ ունի: Սա վերջնագիր չէ, այլ իմ խուրհուրդը»,- ասել է Սաակաշվիլին:

5049 | 0
Facebook