Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևի վարչակազմը Սերժ Սարգսյանին մեղադրել է ժնևյան բանակցությունների մանրամասները բացահայտելու համար

14:30, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Ալիևի վարչակազմը Սերժ Սարգսյանին մեղադրել է ժնևյան բանակցությունների մանրամասները բացահայտելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրել է ժնևյան բանակցությունների մանրամասները բացահայտելու համար:
     «Ցավոք, Սերժ Սարգսյանը կրկին իր դերի մեջ է: Չփոխելով իր սովորությունը՝ նա պատիվ է համարում խախտել բանակցությունների ընթացքում ձեռքբերված համաձայնությունները: Համաձայնության են հասել այն մասին, որ բացի վերջնական հայտարարությունից՝ որևէ այլ հայտարարություն չի լինի: Նա խոստացավ և խոստումը չպահեց»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

6517 | 0
Facebook