Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Հարգելի՛ Բակո Սահակյան, խնդրում եմ Ձեզ, Արթուր Աղաբեկյանն ինչ խորհուրդ տա, արե՛ք հակառակը». Ա. Բախշյան

14:25, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
«Հարգելի՛ Բակո Սահակյան, խնդրում եմ Ձեզ, Արթուր Աղաբեկյանն ինչ խորհուրդ տա, արե՛ք հակառակը». Ա. Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ դժգոհություն հայտնելով Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին, որը նաև «Մարտիկ» հիմնադրամի նախագահն է, իրեն խորհրդական նշանակելու առնչությամբ։

«2017թ. հոկտեմբերի 15-ին տեղեկացվեցինք, որ Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի հեղինակն ու այդ գաղափարը հեղինակազրկողը, նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական:
     Ազնիվ խոսք, ես չեմ պատկերացնում, թե Դուք այս մարդուց ո՞ր ոլորտի խնդիրները լուծելու համար եք խորհուրդ հարցնելու: Գուցե այն մասին, թե հայրենասիրությունից ինչպես մեծ-մեծ խոսել ու Հայոց բանակի նկատմամբ թուլություն ունեցող աշխարհասփյուռ հայ մարդկանց զգացմունքների վրա խաղա՞լ, փողերը հավաքել ու անարդյունավետ ծախսե՞լ կամ թաքցնե՞լ դրանք այն մարդկանցից, ովքեր ներդրում են արել հիմնադրամին ու պատշաճ հաշվետվություն չտա՞լ:
     Լա՛վ էլի, պարոն Սահակյան, մի՞թե նրա խորհրդի կարիքն ունեիք, անհասկանալի է, ափսոս, գուցե ընդհանուր շահե՞րն են պատճառը: Իսկ ես Ձեր մասին ավելի լավ կարծիք ունեի, այն սասանեցիք: Իհարկե կասեք՝ թքած, այն Ձեզ երբեք էլ չի հետաքրքրել, բայց, վստահ եղեք, ես մենակ չեմ:
     Բոլոր դեպքերում, խնդրում եմ Ձեզ, այս մարդը ինչ խորհուրդ տա, արեք հակառակը»,- գրել է Անահիտ Բախշյանը։

| | |
3124 | 0