Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեզ բաժին հասած թշնամին երբեք չի խաղաղվի, մինչև մեզ մեռած կամ մեր պետականությունը մասնատված չտեսնի». Կարեն Հովհաննիսյան

14:20, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
«Մեզ բաժին հասած թշնամին երբեք չի խաղաղվի, մինչև մեզ մեռած կամ մեր պետականությունը մասնատված չտեսնի». Կարեն Հովհաննիսյան

Ապրիլյան պատերազմից հետո, մի որոշակի ժամանակ, մեզ մոտ բարձր էր ռազմահայրենասիրական ոգին: Անկախ քաղաքական ուղղվածությունից, անկախ սոցիալական վիճակից, հասարակության գերակշռող մասը, եթե չասեմ բոլորը, մի մարդու պես կանգնեցին զինվորի կողքին: Պարտադիր չէր, որ սահման հասնեին, ով ինչպես կարողանում էր զինվորին աջակցում էր, էլ ֆինանսապես, էլ նյութապես, էլ հոգեպես: Բայց սա եղավ այն ժամանակ, երբ դանակը հասավ ոսկորին, երբ թշնամու հոխորտանքը դարձավ իրականություն: Ցավոք հիմա նորից մենք անցել ենք մի տեսակ նիրհելու փուլը, մենք հետաքրքրված ենք բանակով այնքանով, որքանով որ սահմանից լուր են տալիս: Իհարկե սա չի վերաբերվում բոլորին, բայց վերաբերվում է հասարակության մեծ մասին: Ճիշտ է, իմ նախաձեռնած ծրագրի միջոցները ավելացել են, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, բայց միևնույն ժամանակ հասարակությունը ակտուալ չի համարում բանակի, զինվորի թեման: Աստված մի արասցե, եթե նորից թշնամին փորձի հարձակվել, այս անգամ մեզ համար կարող է նորից ցավոտ լինել... Իսկ, որպեսզի այն ցավոտ չլինի, որպեսզի կարողանանք իրավիճակից դուրս գանք մինիմալ կորուստներով, պետությանն ու բանակին չպետք է մենակ թողնենք, մենք՝ հասարակությունս, անկախ մեր քաղաքական ու սոցիալական վիճակից, բանակի հարցում լինենք միասնական: Մեզ բաժին հասած թշնամին երբեք չի խաղաղվի, մինչև մեզ մեռած կամ մեր պետականությունը մասնատված չտեսնի...

5806 | 0
Facebook