Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայտնաբերվել է անսպասելի ու աճող վտանգ օզոնային շերտի համար

02:05, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Հայտնաբերվել է անսպասելի ու աճող վտանգ օզոնային շերտի համար

Իր մակերևույթից շատ մեծ բարձրության վրա մեր մոլորակը շրջապատված է օզոնային շերտով, որը պաշտպանում է Երկիրն Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Այն իր էությամբ «արևապաշտպան քսուկ է», առանց որի մենք կլողայինք վնասակար ռադիացիայի մեջ:

Ավելի քան 30 տարիների ընթացքում Մոնրեալյան արձանագրությունը կարգավորում է օզոնաքայքայիչ նյութերի արտանետումները: Սակայն հորիզոնում նոր խնդիրներ են ի հայտ եկել: Հետազոտողների միջազգային խումբը, որը ղեկավարում է Դեվիդ Օրամն՝ Արևելյան Անգլիայի համալսարանից, հայտնաբերել է անսպասելի ու աճող վտանգ օզոնային շերտի համար՝ կապված պայմանագրով չկարգավորված նյութերի արտանետումներից:

Վտանգի պատճառը քիմիական մի շարք նյութերն են՝ հայտնի «քլորաածխածիններ» անունով: Որպես օրինակ նշենք դիքլորմեթանը: Այն կիրառվում է ներկերի մաքրման, գյուղատնտեսական ֆումիգացիայի և դեղագործական նյութերի արտադրության մեջ: Վերջին տասնամյակում դիքլորմեթանի քանակությունը մոլորակում ավելացել է 60%-ով: «Դա մեծ անակնալ էր գիտական հանրության համար, մենք ձգտում էինք հասկանալ այս անսպասելի ավելացման պատճառներն»,- ասել է Օրամը:

Նյութերի արտանետումների աղբյուրը Արևելյան Ասիայի զարգացող երկրներն են: «Մեր գնահատականներով՝ Չինաստանը կարող է պատասխանատվություն կրել դիքլորմեթանի արտանետումների 50-60%-ի: Սական մյուս երկրներն, ինչպիսիք են օրինակ, Հնդկաստանը, նույնպես կարող են նշանակավոր արտանետողներ լինել»,- ասել է գիտնականը:

Մինչ օրս դիքլորմեթանը և նմանատիպ քիմիական նյութերը չեն կարգավորվել Մոնրեալյան արձանագրությամբ, քանի որ համարվել են շատ թույլ՝ օզոնային շերտին հասնելու համար:

17704 | 0
Facebook