Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աղքատ ընտանիքին պետք է մեղադրա՞նք ներկայացվի, որ տնտեսական բռնության է ենթարկում երեխային». Ն. Զոհրաբյան

13:20, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
«Աղքատ ընտանիքին պետք է մեղադրա՞նք ներկայացվի, որ տնտեսական բռնության է ենթարկում երեխային». Ն. Զոհրաբյան
     ԱԺ-ում քննարկվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» նախագիծը: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին ասաց. «Երկրի բնակչության մեկ միլիոնից ավելին աղքատ ընտանիքներ են: Հիմա այդ ընտանիքները չեն կարողանում իրենց երեխայի համար ապահովել անհրաժեշտ պայմանները, սնունդը: Այնպիսի պայմաններ են ստեղծված երկրում, որ մարդը չի կարողանում և այստեղ մեղավորը ոչ թե տվյալ ընտանիքն է, այլ՝ իշխանությունը, կառավարությունը, մեր ապաշնորհ ղեկավարությունը: Հիմա այդ ընտանիքին պետք է մեղադրա՞նք ներկայացվի, որ ինքը տնտեսական բռնության է ենթարկում երեխային: Սրանք հարցեր են, որ օբյեկտիվորեն են առաջանում, և մենք սրանց պատասխանները պետք է ստանանք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
     Հարցի քննարկումը շարունակվում է:
     Հիշեցնենք, որ նախագծի շուրջ քննարկումները ծայրահեղ հակասական են: Շատերը նշում են, որ նախագիծը կօգնի նվազեցնել ընտանեկան բռնությունների թիվը: Ոմանք էլ կարծում են, որ այս օրինագիծը կխեղաթյուրի հայ ավանդապաշտ ընտանիքի մասին պատկերացումները:
3092 | 8
Facebook