Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստամբուլի փողոցներից մեկը կկրի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի անունը

20:10, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Ստամբուլի փողոցներից մեկը կկրի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի անունը

Ստամբուլի քաղաքապետարանը ընդունել է Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով վերանվանելու առաջարկը: Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը:
     Աղբյուրը հայտնում է, որ չնայած նրան, որ սովորաբար քաղաքապետարանը մերժում է փողոցները վերանվանելու առաջարկները, այս անգամ հավանություն է տվել 89-ամյա լուսանկարչի անունով փողոց ունենալու առաջարկին:
     Արա Գյուլերը երկար տարիներ ապրել է վերոնշյալ փողոցում, ներկայումս էլ այստեղ է գտնվում լուսանկարչի արվեստանոցը:

3079 | 0
Facebook