Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիճաբանությունից հետո Երևանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետը տեղափոխվել է հիվանդանոց

12:15, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Վիճաբանությունից հետո Երևանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետը տեղափոխվել է հիվանդանոց
     Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է բուժօգնության դիմել Երևանի բնակիչ՝ 57-ամյա Սամվել Բադոյանը։ Վերջինս հիվանդանոց է ընդունվել «կոնքի կոտրվածք՝ հարցականով, աջ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ։ Կատարվածի մասին Ս. Բադոյանը հրաժարվել է տեղեկություններ տալ։ Ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկություններ, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Աբովյան փողոցի 48 հասցեի մոտ Երևանի պետական բժշկական համալսարանի դիմաց, անհայտ անձը վիճաբանել է Ս. Բադոյանի հետ, հարվածել նրան, ինչի հետևանքով վերջինը կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել։
     Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Բադոյանն աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես տնտեսական վարչության պետ։
6454 | 0
Facebook